Իրանը հանել է դեպի Թուրքիա ուղևորությունների արգելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտնել է դեպի Թուրքիա տուրիստական ուղևորությունների արգելքը հանելու որոշման մասին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասվում է նախարարության կայքում:

Նրա խոսքով՝ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ով պաշտոնական այց էր կատարել Անկարա, հանդիպելով թուրքական ղեկավարության հետ, կառուցողական բանակցություններ էր վարել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային ակտուալ խնդիրների շուրջ:

Իրանը դադարեցրել էր Թուրքիայի հետ  ավիահաղորդակցությունը հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:




Լրահոս