Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացված է Արցախում սեպտեմբերին նախատեսված միջոցառումների մասին. Գաջիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ իրենք տեղեկացված են սեպտեմբերի 15-18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի առթիվ կայանալիք միջազգային կոնֆերանսի մասին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը «պետք է հիշի Հայաստանի կողմից միջազգային նորմերի կոպիտ խախտումների մասին»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նաև կոչ է արել այլ երկրների երիտասարդությանն ու փորձագետներին «չտրվել Հայաստանի կոչերին»:




Լրահոս