ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թվականի նոյեմբերի 8-17-ն Անապա քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցումներին 13 քաշային կարգում մասնակցում էր 27 երկրի 187 մարզիկ. այս մասին հայտնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
 
Հայաստանի Հանրապետությունից բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում էր 9 բռնցքամարտիկ: Դավիթ Ասատրյանը, մենամարտելով 48 կգ քաշային կարգում, չորս անընդմեջ հաղթանակ տոնելուց հետո եզրափակչում 2:1 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ՝ Մագոմեդգաջի Ասևովին և հռչակվեց Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր: Վարդան Քոսյանն, ով պայքարում էր 70 կգ քաշային կարգում,արժանացավ բրոնզե մեդալի: Մարզական պատվիրակությունը, որը գլխավորում էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն, արդեն Երևան է վերադարձել:




Լրահոս