ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւի հանդիպումից իրենք որեւէ ակնկալիք չունեն: «Այս հանդիպումը կհամարեի հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում»,-նշեց վարչապետը: Ըստ մեր զրուցակցի՝ քանի որ իրենք կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, ապա բանակցությունները պետք է շարունակվեն. «Սակայն, մյուս կողմից, բանակցությունները չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության անմիջական կողմ, ուղիղ կերպով ընդգրկված չէ բանակցային գործընթացում»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ