Եվս երկու անձի է մեղադրանքներ առաջադրվել Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչականծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարականգործողությունների արդյունքում երկու անձանց ևս մեղադրանքներ են առաջադրվել:

Քաղաքացիներ Ա. Տ.-ին և Ֆ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղումտեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար: Վերջիններիս նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց:

Հիշեցնենք, որ նույն քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 6 անձանց տարբեր մեղադրանքներ են առաջադրվել առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս