Գերմանիան մերժել է Ցեղասպանության բանաձևից հրաժարվելու Թուրքիայի պահանջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան պատասխանել է Ինջիրլիքի այցի թույլտվության վերաբերյալ թուրքական կողմի հայտարարությանը: Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մերժել է Թուրքիայի պահանջը:

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե գերմանացի պաշտոնյաներին թույլ կտրվի այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող գերմանական զինուժի ներկայացուցիչներին միայն այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրապարակայնորեն հայտարարի, որ չի աջակցում հունիսի 2-ին Բունդեսթագի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

Շտայնմայերը այս առթիվ, մասնավորապես, ասել է. «Ես այս խնդիրների միջև որևէ կապ չեմ տեսնում և այդ մասին ասել եմ իմ թուրք պաշտոնակցին»:

Գերմանիայի արտգործնախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե Թուրքիան ցանկանում է, որ Դաշնային խորհրդարանը երկարացնի Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորների ծառայության ժամկետը, ապա Գերմանիան պետք է հնարավորություն ունենա տեսնելու, թե ինչ վիճակում են իր զինվորները: Հակառակ դեպքում անիմաստ է սպասել, թե գերմանացի պատգամավորները խորհրդարանում կհաստատեն ժամկետների երկարացման փաստաթուղթը:




Լրահոս