Օգոստոսի 17-ին հրապարակված Արցախի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի շուրջ ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
– Պարո′ն Մարտիրոսյան, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ԼՂՀ կիսանախագահական կառավարման համակարգից անցմանը նախագահական համակարգին: Արդյո՞ք հիմա անհրաժեշտ են այդ փոփոխությունները ԼՂՀ-ում:
-Անհրաժեշտություն ակնհայտորեն չկա մանավանդ, որ նախագահական համակարգը, որևէ տեղ բարիք չի բերել, բացառությամբ մեկ-երկու շատ հայտնի դեպքերի, որոնք իհարկե շատ հին և կայացած ժողովրդավարություններ են: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ին, որտեղ համակարգը աշխատում է, իսկ մնացած երկրներում այդ համակարգն օգտագործվում է իշխանական կենտրոնացման համար: Արցախի հանրապետությունում ես կարծում եմ դրա անհրաժեշտությունը չկա և անհասկանալի է, թե ինչու հիմա: Պետք էր անցում կատարել խորհրդարանական համակարգին, բայց ոչ Հայաստանյան մոդելով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան