Սերգեյ Սիմոնյանը հաղթել է իտալացի ըմբիշին և դուրս եկել կիսաեզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի Մայկոն քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: «Արմենպրես»­ը տեղեկացնում է, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը (50 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող Ջիովաննի Ֆրենին:

Մեկնարկային գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ: Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30­-ից սեպտեմբերի 4-­ը ընթանում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:




Լրահոս