Արդեն հայտնել էինք, որ Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում այսօր քառյակ է լույս աշխարհ եկել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 1-ի գիշերը նաև եռյակի ծնունդ է եղել:
Եռյակի մոր համար սա չորրորդ ծննդաբերությունն էր: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ երկու աղջիկ մեկ տղա ունի, իսկ հիմա էլ ևս երեք տղա է ունեցել: «Անունները դեռ չենք որոշել: Աղջիկներից մեկը 10 տարեկան է, մյուսը՝ 8, երրորդը՝ 7», – նշեց եռյակին լույս աշխարհ բերած Շուշանիկ Ասատրյանը:
Բազմազավակ մայրը Շիրակի մարզից է, 28 տարեկան:
Լուսանկարները՝ armlur.am-ի