Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին,  հայտնում են  ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:




Լրահոս