Խոյ. Գիտակցեք, որ ամեն օրն ունի իր դրական ու բացասական կողմերը և պոտենցիալը: Հնարավոր է’ դա գիտակցելով’ ավելի հեշտ կկայացնեք կարևոր որոշումներ, որակական փոփոխություններ մտցրեք գործերի մեջ, որոնցով այժմ տարված եք: Աշխատանքի մեջ հատուկ ուշադրություն է պահանջում դետալների վերամշակումն ու դիզայնը:
Օրը բարենպաստ է բանակցությունների, փաստաթղթերի ձևակերպման, պայմանագրերի կնքման տեսանկյունից: Առողջությունը ևս ակտուալ թեմա է: Հնարավոր է կենսական նշանակության խորհուրդ կամ բարի խոսք լսեք:
Ցուլ. Հագեցած օր է: Լավ կլինի չալարեք ու անեք առավելագույնը: Իրադարձությունները կարող են ձևավորել նոր թեմաներ, որտեղ կենտրոնացած կլինեն ձեր զգայական հետաքրքրությունները:
Հարմար կլինի տեղեկատվության հետ աշխատանքը, կարող են առաջանալ հետաքրքիր գաղափարներ կամ էլ համագործակցության առաջարկներ: Շուտ ավարտին հասցրեք ձանձրալի գործերը, մանավանդ որ օրվա երկրորդ կեսին հնարավոր է աշխատունակության զգալի անկում:
Երկվորյակներ. Գործերն ու հարաբերությունները լուրջ մոտեցում են պահանջում ձեզանից: Եթե դուք ուշադիր լինեք գաղափարի կամ նախագծի պատշաճ ձևավորման նկատմամբ, հաջողությունն ապահովված կլինի: Ստացված տեղեկությունները բովանդակալից են ու կիրառելի:
Պլանավորեք օրն այնպես, որ առավել կարևոր գործերը ավարտին հասցնեք օրվա առաջին կեսին: Հոգ տարեք սիրելիների մասին’ առանց շնորհակալություն հայտնելու ակնկալիքի: Լավ օր է հանդիպումների, հաշտությունների, երկարատև լուծում պահանջող հարցերի մասին քննարկումներ ծավալելու համար:
Խեցգետին. Առավոտից կարող եք մեծ գործերի մեկնարկ դնել, իսկ արագ արդյունքը ստանալ որպես ձեր խանդավառության ու ջանասիրության արդյունք: Ձեր էներգիան բավարար է անգամ շրջապատի սնահավատներին կոլեկտիվ գործունեության մեջ ներքաշելու համար:
Հնարավոր է, որ ակտիվությունը հետագայում անկում ապրի: Լավ կլինի, եթե ամբողջությամբ նվիրեք ձեզ ընտանեկան հանդարտ առօրյային ու կենցաղային գործերին: Հնարավոր է’ նոր զբաղմունք ձեռք բերեք, կիսեք ձեր հետաքրքրությունները համախոհների հետ: Տարատեսակ կապեր հաստատելու համար իսկը ժամանակն է:
Առյուծ. Եթե կարողանաք ճիշտ կողմնորոշվել հանգամանքների քաոսում ու ընտրեք օպտիմալ կուրս ձեր նպատակների համար, կարող եք ֆինանսական անսպասելի հեռանկարներ բացել ձեզ համար: Նախաձեռնող եղեք, հատկապես, եթե իրադարձությունները կապված են օրվա առաջին կեսի հետ:
Հիմնահարցերի հետ պետք է աշխատել առաջին հերթին: Սա հարմար ժամանակ է գնումների, հաճելի զրույցների համար: Ձեզանից պահանջվում է գործել հանգամանքների բերումով, բայց չանտեսել նաև հանկարծակի առաջարկներն ու իրողությունները:
Կույս. Օրը հուշում է ինչ-որ կարևոր բանի մասին’ ստիպելով առաջին քայլն անել դեպի փոփոխություններ ու գործողությունների օբյեկտի ապակառուցում: Հարաբերություններում նշագրվող փոփոխությունները բարերար են ազդում ձեր ֆինանսական հեռանկարների վրա: Կարող է նկատվել շահավետ համագործակցություն, եկամտի նոր ալիքների բացահայտում:
Այսօր ժլատ մի եղեք ոգևորող ու հուզիչ բառերի նկատմամբ, դրանցից ստացված արդյունքը կարող է գերազանցել ձեր սպասելիքները: Հնարավոր է, որ ասվածն այսօր նյութականի վերածվի: Երազելով հանդերձ մի մոռացեք ռացիոնալ մոտեցում ցուցաբերել այն հնարավորությունների նկատմամբ, որոնք հանկարծակի են առաջանում ձեր ճանապարհին:
Կշեռք. Ամեն ինչ հաջող ընթացքի մեջ է, բայց դուք պետք է ընկալեք այս ամենը ինչպես հարկն է: Այսօր շատ գործեր ունեք անելու: Պրակտիկ գործերը առաջնային տեղում են, քանի որ հենց դրանք են նպաստելու կենսական տարածության կարգավորմանը:
Շփումներն այսօր խոստանում են անսպասելի նորություններ, որոնք կարող են արագացնել ինչ-ինչ իրադարձություններ: Օրվա առաջին կեսին խնայելու ցանկությունը հաստատ չի արդարանա: Ուշադիր եղեք օրգանիզմի վերակագնողական հատկությունների նկատմամբ:
Կարիճ. Կոլեկետիվում հնարավոր են անսպասելի զարգացումներ: Գործեք’ ելնելով այն հնարավորություններից, որոնք ձեռքի տակ են ու առավելագույնն արեք կատարվողի մեջ հենարան գտնելու համար: Այժմ ձեր հաջողությունները մեծապես կբնորոշվեն երջանիկ պատահակսնությամբ:
Աշխատեք հաղորդակցվել հիմնականում հաջողակ ու երջանիկ մարդկանց հետ, որոնք ձեզ այդքան անհրաժեշտ եռանդը կփոխանցեն: Հնարավոր են փոխադարձ գեղեցիկ զգացմունքներ:
Աղեղնավոր. Դուք արդեն փոփոխությունները կյանքի կոչելու ճանապարհին եք, ու այսօր հեռանկարները ավելի պարզեցնելու օր է: Մարդիկ կարող են ամեն ինչում ձեզ աջակցել: Անհրաժեշտ է մի կողմ թողնել մանր խնդիրները ու զբաղվել հիրավի մեծ գործերով:
Կյանքը նվերներ կարող է մատուցել: Հաջողությունը ուղեկցում է ձեզ, իսկ բարենապաստ իրավիճակները դրսևորվում են ձեր ընտրության շրջանակն ավելի ընդլայնելու համար: Հիշեք միայն, որ ամեն ինչ հավիտենական գոյություն չի կարող ունենալ:
Այծեղջյուր. Լավ նորությունները գալիս են հեռվից: Աշխատեք ոչ մի բան աչքաթող չանել: Այսօր աշխատեք լինել մի քանի տեղում, քննարկել գորոծղությունների հետագա պլանը:
Օրը տրամադրում է կոլեկտիվ համագործակցության, նախագծերի ակտիվ առաջխաղացման, դրա համար էլ մի վախեցեք փորձարկումների դիմելուց: Հեղափոխական ժամանակահատված է անձնական հարաբերությունների համար: Լավ ժամանակահատված է մեծ գնումներ կատարելու համար:
Ջրհոս. Առողջության նախանշանները հատուկ ուշադրություն են պահանջում ձեզնից: Մտածեք, թե ինչպես կարող եք վերականգնել կորսված ուժերը: Խուճապի մի մատնվեք, եթե հեռվից եկող նորությունը ստիպի արմատապես փոխել գործելակերպը ու գործընկերների հետ հարաբերությունները:
Արագորեն լուծեք կազմակերպչական հարցերը: Կողմնորոշվեք դեպի այն իրողությունը, որն արագ արդյունք կապահովի ու կնպաստի մասնագիտական աճին:
Ձկներ. Օրվա տրամադրությունը կարող է ուրախալի լինել, սակայն դրան զուգահեռ աճում է ձեր անմիջական պարտականությունների թիվը: Պրակտիկության ջիղն այսօր լավ կզուգակցվի ստեղծագործական գաղափարների հետ: Դուք կարող եք զբաղվել դետալների վերամշակմամբ, ստեղծագործական որևէ իր կատարելության հասցնելու ուղղությամբ:
Որոնեք այն, ինչ կմիավորի ձեր ուրիշների հետ, սա հիանալի օր է նոր ծանոթություններ հաստատելու համար: Ընտանիքն ու հարազատները այսօր ձեր կարիքն ունեն, իսկ նրանց հետ անցկացրած ժամանակը կոգևորի ձեզ ձեր ձգտումներում: