Ամեն երկիր անկրկնելի է յուրովի: Տեղի օրենքների և սովորույթների չիմացությունը կարող է իրական խնդիրներ առաջացնել իրավապահ մարմինների հետ:
10 «չի կարելիները» Մարոկկոյի Թագավորությունում.
1. Դեն նետել հացը
Մարոկկացիները շատ հաց են օգտագործում՝ այն գնելով օրական մեկ կամ երկու անգամ, որպեսզի սեղանի վրա միշտ թարմ հաց լինի: Տնային տնտեսուհիներն այն ինքնուրույն են պատրաստում: Նրանք հարգալից են վերաբերվում հացին: Որպես կանոն` չորացած հին հացը տալիս են անասուններին, սակայն եթե ընտանիքը տնտեսություն չունի, ապա այն հանձնում են և փոխարենը տան համար լվացող միջոցներ ստանում:
2. Բաց թողնել տաք ջուրը
Երկրի բնակչությունը հավատում է ոգիներին, ջիններին և այլ աներևույթ էակների: Եվ կարծիք կա, որ եթե բաց թողնեք տաք ջուրը, ապա կզայրացնեք նրանց: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պարզապես տաք ջուրը սառի հետ բացել:
3. Խստորեն հետևել ճանապարհային երթևեկության կանոններին
Մարոկկոյում երթևեկությունը ակտիվ է, իսկ ճանապարհները լիքն են բեռնատարերով, տաքսիներով: Վիճակը բարդանում է, երբ հետիոտներ են անցնում, որոնք իրենց այնքան ազատ են պահում, որ անցնում են ճանապարհը ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: Եվ եթե Դուք մեքենա եք վարձել Մարոկկոյում, ապա մոռացեք կանոնների մասին և չափից դուրս ուշադիր եղեք և զգացեք Մարոկկոյի ճանապարհների ռիթմը վթարներից խուսափելու համար:
4. Մտնել մզկիթներ
Մզկիթները արվեստի ստեղծագործություններ են: Սակայն դրանցով հիանալ չի հաջողվի: Դրանցից գրեթե բոլորը փակ են ոչ մուսուլմանների համար:
5. Լուսանկարել մարդկանց առանց նրանց համաձայնության
Չնայած երբեմն խնդրելու դեպքում նրանք համաձայնվում են:
6. Հրաժարվել հյուրասիրությունից
Մարոկկացիները հյուրասեր են: Թեյ հյուրասիրել նույնիսկ կփորձեն շուկաներում վաճառողները: Այստեղից քաղցած չեք հեռանա:
7. Թեյավճար չվճարել
Բառացիորեն ամեն քայլափոխի ընդունված է մետաղադրամ թողնել: Նույնիսկ ճանապարհը ցույց տալու համար անհրաժեշտ է վճարել: Այստեղ շատերի համար զբոսաշրջիկները եկամուտի աղբյուր են:
8. Գնումներ կատարել՝ չսակարկելով
Այս արգելքը ևս մեկ հիշեցում է այն մասին, որ Մարոկկոն արևելյան երկիր է, որտեղ շուկան այն հիմնական վայրերից է, որտեղ Դուք կարող եք զգալ երկրի կոլորիտը:
9. Տեղական տարադրամը դուրս բերել երկրից
Իհարկե, եթե Ձեզ հետ որպես հիշողություն չվերցնեք մեկ տարադրամ, ապա ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա: Սակայն սահմանը ազգային արժույթով հատելու դեպքում խնդիրներ կունենաք իրավապահների հետ:
10. Չարախոսել թագավորի կամ թագավորական ընտանիքի մասին
Մարոկկացիները հարգում են նրանց, քանի որ հենց նրանց օրոք պետությունում զգալի առաջընթացներ գրանցվեցին կյանքի բոլոր ոլորտներում: