2016 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի գույները հիացնում են իրենց բազմազանությամբ: Ցրտերն են մոտենում, բայց մենք չենք ցանկանում ընդունել այդ փաստը. ցանկություն կա վառ գույների զգեստներ հագնել և միշտ մոդայիկ երևալ:
Մուգ կապտականաչավուն
Իհարկե, սա հիանալի գույն է: Որպեսզի ընդգծեք գույնի առավելությունը, պետք է ընտրել ավելի ծանր կտորներ:
Նարնջագույնի բոլոր երանգներն այս աշնանն իրոք ակտուալ են: Մենք սովոր ենք այդ գույներն ամառային համարել, սակայն աշնանը և ձմռանը սրանք կարող են տրամադրություն բարձրացնող լինել:
Արքայական կապույտն ակտուալ է բոլոր ժամանակներում:
Մանուշակագույնն ու վարդագույնը մի փոքր երկրորդական են, և կարելի է այդ գուների մեջ ունենալ շարֆ, պայուսակ, գոտի:
Ազնավական կապույտն այս անգամ ևս նորաձև է:
Թափանցիկ զգեստներն այս ձմռան հիթերն են և տոնական օրերի համար ամենալավ տարբերակներն են:
Հարբած բալի գունն այս անգամ կրկին ակտուալ է:
Բաց վարդագույնը, թվում է, չի համապատասխանում աշնանն ու ձմռանը, սակայն կարծրատիպերը կոտրելու ժամանակն է: