Սպորտի նախարարը մասնակցել է Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոցը Ալեքսան Հակոբյանի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոցը Ալեքսան Հակոբյանի անունով անվանակոչման հանդիսավոր արարողությանը:

Նախարար Ղազարյանն իր գոհունակությունն է հայտնել մարզադպրոցում կատարված վերանորոգման աշխատանքների կապակցությամբ և հույս հայտնել, որ բարեկարգված մարզադպրոցը և մարզումների համար ստեղծված պայմանները կնպաստեն, որ մարզադպրոցի սաները նոր՝ ավելի բարձր մարզական հաջողություններ գրանցեն: «Մենք պարտավոր ենք հիշել ոլորտի երախտավորներին, որոնցից էր նաև Ալեքսան Հակոբյանը: Վստահ եմ, Գյումրու թենիսի և սեղանի թենիսի մարզադպրոցում կատարված վերանորոգման աշխատանքները կնպաստեն մարզաձևի զարգացմանը»,- ասել է նախարարը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:




Լրահոս