Չինաստանում Մեծ քսանյակի գագաթաժողովը միջազգային հարթակ ՌԴ և Թուրքիայի նախագահների «տրիումֆալ վերադարձ» դարձավ, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը:
Պարբերականը նշում է, որ եթե G20-ի նախորդ երկու գագաթաժողովներում Պուտինը հայտնվեց մեկուսացման մեջ՝ Ուկրաինայի դեպքերի պատճառով, ապա Չանչժոում նա անփոխարինելի զրուցակից էր:
«Պուտինը նոր տոն հաղորդեց Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններին: Երկու երկրները, որոնց դիրքորոշումները հակազդում են, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցում, նույնիսկ նավթի արտադրման մասին համաձայնագիր ստորագրեցին»,-գրում է Le Monde-ը:
Եվս մեկ «անակնկալ» դարձավ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը, գրում է պարբերականը: Հանդիպումից հետո Պուտինը խոստովանեց ամերիկացի գործընկերների «անկեղծությունը»՝ սիրիական ճգնաժամի լուծման հարցում:
«Ակնհայտ է, որ այդ գագաթաժողովը ռևանշ էր Պուտինի համար: Նա այն վիճակում է, երբ նրան բոլորն են որոնում»,-ասել է գագաթաժողովին ներկա գտնված դիվանագետը: