![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/960_tass_1033792.jpg)
«Գազպրոմ» ընկերությունն առաջին թույլտվությունն է ստացել Թուրքիայի իշխանությունների կողմից՝ «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրի իրականացման համար, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի բանակցությունների արդյունքերով ծրագրի իրականացման մասին համաձայնություն է ձեռք բերվել:
«Թույլտվության տրամադրման սկիզբը դրական նորություն է «Գազպրոմ»-ի համար: Թուրքական կողմի տվյալ քայլը ցույց է տալիս թուրքական կառավարության շահագրգռվածությունը՝ ծրագրի իրականացման հարցում»,-հայտարարել է Միլերը: