«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել:

ArmLur.am-ի հետ զրույցում Ամբատի եղբայրը՝ Վարազդատ Բարսեղյանը, նշեց, թե որն էր եղբոր հացադուլի պատճառը և թե ինչու է նա դադարեցրել այն. «Երբ Սմբատին տեղափոխեցին ԱԱԾ, դա այն ժամանակահատվածն էր, երբ անընդհատ տեղեկություններ էինք ստանում, որ «Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամների առողջական վիճակը վատ է, չեն ստանում համապատասխան բուժօգնություն:

ԱԱԾ-ում գտնվելիս Սմբատն այլևս իֆորմացիա չէր ստանում և չգիտեր, որ արդեն խնդիրը կարգավորվել է:

Սա դառնում է պատճառ, որ Սմբատը հացադուլ հայտարարի, այդ ընթացքում Սմբատին կրկին տեղափոխում են Նուբարաշեն, որպեսզի կարողանան հացադուլի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել, այնտեղ արդեն իր պաշտպանի միջոցով նա տեղեկանում է  վիրավոր ծռերի առողջության և բարելավված պայմանների մասին»:

Նշենք, որ Սմբատը Բարսեղյանը սեպտեմբերի 7-ից արդեն դադարեցրել է հացադուլը:

Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):




Լրահոս