ArmLur.am-ն «Ալյանս» կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Գյումրի քաղաքում կողոպտել են «Ալյանս»-ի նախընտրական շտաբի պետ Սարգիս Հարությունյանի ավտոմեքենան:
Այս առնչությամբ ArmLur.am–ը զրուցեց «Ալյանս» կուսակցության մամլո խոսնակ Վարդան Քոչարյանի հետ, ով հայտնեց, որ մեքենան կողոպտված հայտնաբերել են առավոտյան և դիմել են համապատասխան մարմիններին:
«Սարգիս Հարութունյանը դիմել է ոստիկանություն, ցուցմունք է տվել: Մնացած գործողություններն արդեն ոստիկանությունն է իրագործում»,-նշեց նա: