Երկու ընկերներ՝ Կարեն Ավետյանն ու Վլադիմիր Գրիգորյանը, վերջինիս բնակարանում մի լավ խմելուց հետո, տեղափոխվել են հյուրասենյակ:
Այդ ժամանակ Վլադիմիր Գրիգորյանի հեռախոսահամարին է զանգահարել մի կին և խնդրել այն փոխանցել Կարենին։
Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Գրիգորյանը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ, ինչի պատճառով Կարեն Ավետյանը ծալովի դանակով հարվածներ է հասցրել Վլադիմիր Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին:
Նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դատարանն ուսումնասիրելով փաստերը, որոշել է Կարեն Ավետյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 5 տարի ժամնկետով: