Կոշիկի մեծ քանակությունն իրոք խնդիր է, որն կարող է բախվել գրեթե յուրաքանչյուր ընտանիքի: Հաճախ փոքր բնակարաններում շատ դժվար է մեծ քանակությամբ կոշիկներ պահելը: Կներկայացնենք ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս տանը տարածություն խնայել:
Բարձրակրուկ կոշիկները կարելի է պահել ուղղահայաց դիրքով: Եթե պատի վրա մի փոքր հատված ունեք, ապա այն կարող եք օգտագործել ձեր սիրելի կոշիկները պահելու համար:
Հողաթափերի համար այսպիսի հետաքրքիր վայր կարելի է մտածել:
Կարելի է հատուկ կախիչներ օգտագործել, որպեսզի ձեր սիրելի կոշիկները չվնասվեն
Կոշիկը կարող եք օգտագործել որպես ինտերիերի միջոց: Այսպիսի սանդուղք օգտագործելու դեպքում, այն կարող է ինտերիերի մի մաս կազմել:
Գինու արկղերը կարող եք որպես կոշիկների պահպանման ժամանակավոր վայր օգտագործել:
Այսպիսի իր ունենալուց հետո Դուք ընդհանրապես կմոռանաք կոշիկների` թափթփված լինելու մասին:
Գեղեցիկ արկղերը կարող են հիանալի լուծում լինել կոշիկների պահպանման համար
Օգտագործեք պլաստիկե շշեր, որպեսզի կոշիկները չվնասվեն
Եթե Դուք թանկարժեք կոշիկների սիրահար եք, ապա այն պահեք գեղեցիկ վայրում:
Սա հիանալի լուծում է այն ընտանիքների համար, որտեղ երեխա կա