Ես հիշում եմ իրավաբանների գնահատականները. Արթուր Դավթյանը` «Հարսնաքարի» գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը խորհրդարանում հայտարարել է, որ «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով դատավարությունն ընթացել է շատ օբյեկտիվ (այդ գործի շրջանակներում Դավթյանը հանդես էր գալիս մեղադրող դատախազի կարգավիճակով). «Նյութերը հրապարակելիս ներկա են եղել բազմաթիվ իրավաբաններ, և ես հիշում եմ նրանց գնահատականները։ Կարող եմ ասել, որ մենք կատարել ենք հանրության պահանջը և ապահովել ենք գործով օբյեկտիվ որոշումը»:

Հիշեցնենք, որ սպանությունը կատարվել էր նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հրասնաքար» ռեստորանում 2012թ-ին։ «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցները ծեծելով սպանել էին ՀՀ ԶՈւ սպա, ռազմական բժիշկ Վահե Ավետյանին։

Գործով կալանավորվել էր 6 մարդ, որոնց թվում՝ Հայրապետյանի թիկնապահները։ Դատարանը մեղադրյալներին 12 տարվա ազատազրկման էր դատապարտել։




Լրահոս