«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը սեպտեմբերի 5-ին իրեն օգնական է նշանակել իր ազգականին՝ Խաչիկ Գյոզալյանին: Վերջինիս մարզպետի օգնականի պաշտոնին նշանակելու մասին կարգադրության մեջ նշված է, որ Գյոզալյանի աշխատավարձը հաստիքացուցակի համաձայն պետք է լինի:
Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքը օգնականի պաշտոնում նշանակել է իր հորեղբոր որդուն: «Ինքը տարիներ առաջ, երբ ես մարզպետ էի, իմ օգնականն էր. խելացի, կրթված եւ պրոֆեսիոնալ անձնավորութուն է»,- ասաց մարզպետը: