«Կոմերսանտ» պարբերականի տեղեկություններով՝ մասշտաբային բարեփոխումներ են նախապատրաստվում Ռուսաստանի իրավապահ և ուժային կառույցներում:
Անվտանգության Դաշնային ծառայության հիմքում ենթադրվում է պետական անվտանգության նախարարության ստեղծում, որը ներառում է Պահպանության Դաշնային ծառայությունն ու Արտաքին հետախուզության ծառայությունը:
Բացի այդ, ԱԻՆ-ի ֆունկցիաները կարող են բաժանվել ՊՆ-ի և ՆԳՆ-ի միջև:
Պարբերականի տեղեկություններով՝ բարեփոխումների նախապատրաստական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով լուծարվեցին Միգրացիոն դաշնային ծառայությունն ու Թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը, որոնց ֆունկցիաները փոխանցվել են ՆԳՆ-ին:
Հաղորդվում է նաև, որ ուժային և իրավապահ գերատեսչություններում բարեփոխումները կավարտվեն ՌԴ նախագահի ընտրություններից առաջ, որոնք կկայանան 2018թ.-ին: