Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին բողոքել է՝ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերի զորավարժությունների հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի օկուպացված տարածքներում» Հայաստանի զորավարժությունները լուրջ սադրանք են՝ ուղղված բանակցային գործընթացի խոչընդոտմանը: Այս մասին, ինչպես հայտնում է «Ռոսբալթ»-ը, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպման ընթացքում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխման հարցով բանակցություններին: Ընդ որում, նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է «ապակառուցողական քաղաքականությունը», որը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացին:




Լրահոս