«Ոչ մեկն էլ գյուղապետի պաշտոնը իր մոր տնից չի բերել». վիճակահանությամբ 14 տարվա ՀՀԿ-ական գյուղապետը իր տեղը զիջել է մյուս թեկնածուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում ընտրությունների արդյունքում 107-ական հավասար ձայներ էին հավաքել առաջադրված երկու թեկնածուները:

Գյուղում նոր ընտրություններ չեն անցկացվել, այլ, օրենքի համաձայն, վիճակահանություն է իրականացվել և, ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում նշեց այլևս նախկին գյուղապետ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Աշոտ Առաքելյանը, իրեն բաժին հասավ դատարկ թուղթը. «Ոչ մեկն էլ գյուղապետի պաշտոնը իր մոր տնից չի բերել, հիմա էլ պետք է ամսի 5-ից տեղս զիջեմ ավելի երիտասարդ թեկնածուին»:

Վիճակահանության արդյունքում գյուղապետ է ընտրվել Արծրուն Սարգսյանը:




Լրահոս