Սարի թաղի կալանավորված բնակիչների հարազատները ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի դիմաց «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով կալանավորված երիտասարդների ընտանիքների անդամները պահանջում են համաներում կիրառել իրենց որդիների նկատմամբ:

Նրանք այնտեղ են «Ազատ արձակե´ք մեր տղաներին», «Վերջ տվե´ք անօրինականությանը» պաստառներով, հավաստիացնում են, որ կալանավորումն անօրինական է, որովհետև նրանք «Սասնա ծռերին» չեն աջակցել, ընդամենը՝ տարբեր կենցաղային հարցերի պատճառով գտնվել են իրադարձությունների կիզակետում:

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ լսել են` հնարավոր է Հայաստանում համաներում հայտարարվի ու խնդրում են, որ իրենց տղաների նկատմամբ էլ դա կիրառվի:




Լրահոս