Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը կոչ է արել փակել Մեծամորի ատոմակայանը, գրում է Ermenihaber-ը:
Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ալբայրաքը Մեծամորի ատոմակայանի հարցը բարձրացրել է Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նիստում ելույթի ունենալիս:
Թուրք նախարարը, միջուկային անվտանգության մասին խոսելիս, ընդգծել է, որ չպետք է աչքաթող անել հին ատոմակայնները, այդ թվում նաև Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը:
Նա պնդել է, որ «47 տարի առաջ կառուցված ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և բոլոր հարևանների համար վտանգ է ներկայացնում»: «Մեծամորի ատոմակայանը պետք է փակել: Չերնոբիլի վթարից հետո մեր տարածաշրջանը և աշխարհը չպետք է թույլ տան ևս մեկ նման վթար»,-ասել է նա: