Ադրբեջանն ու Ռուսաստանը նոր սերնդի տակտիկական հրթիռների արտադրման մասին համատեղ հուշագիր են ստորագրել, հայտնում է Azeri Defence ամսագիրը:
Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շարգ» արտադրական միավորման ներկայացուցիչների և ռուսական «Տակտիկական հրթիռային սպառազինում» կորպորացիայի միջև:
Հուշագիրը ստորագրվել է Ադրբեջանում ընթացող ADEX 2016 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում:
Կողմերը մտադիր են նոր սերնդի «օդ-օդ» և «օդ-երկիր» դասի հրթիռներ արտադրել: