Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են Համա քաղաքում ապստամբների և կառավարական զորքերի միջև բախումների մասին:
Սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը հայտնել է առնվազն 2 պայթյունի մասին, որոնք, նախնական տեղեկություններով, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Քաղաքապետի խոսքով՝ հարձակման արդյունքում 2 մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավոր է:
Նշվում է, որ Համան մինչ այժմ գրեթե չի տուժել Սիրիայի քաղաքացիական պատերազմից, որը տևում է արդեն 5 տարի: