Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չիլիից ժամանած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի արտաքին հարաբերությունների նախարարի տնտեսական համագործակացության գծով փոխտեղակալ նախարար Պաբլո Ուռիայի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվեցին 2014թ. ՀՀ Նախագահի Չիլի կատարած այցելության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Զրույցի ընթացքում կարևորվեց Չիլիից մեկ տասնյակից ավելի գործարարներ ընդգրկող պատվիրակության այցելությունը Հայաստան, անդրադարձ արվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը և Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղիներին:

Քննարկվեց Եվրասիական տնտեսական միության հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքման Չիլիի նախաձեռնությունը։




Լրահոս