Գյուղատնտեսության նորանշանակ նախարարի պատկառելի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացանք, որ վերջինս ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն: Նա նաև ունի 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ: Իգնատի Առաքելյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է մոտ 21 մլն 766 հազար դրամ, 71950 դոլար և 77 հազար 775 եվրո: Նա նաև 47 հազ 321 եվրո արժողությամբ գույք է օտարել, որը հայտարարագրել է որպես եկամուտ:

Հունվարի մեկից մինչև նախարաի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա աշխատավարձը` որպես եկամուտ հայտարարագրված, կազմել է 63 մլն 817 հազար 473 դրամ:

Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը «Պեռնո Ռիկար» խմբին պատկանող Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենն է եղել:




Լրահոս