Դեպքը տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում. ինչ է մանրամասնում դպրոցի փոխտնօրենը 11-ամյա երեխայի մահվան դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրու Կույումջյանի անվան թիվ 21 դպրոցի 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը ֆիզկուլտուրայի դասի ընթացքում կտրուկ վատացել էր, որի հետևանքով երեխային մահամերձ վիճակում տեղափոխել էին Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:

«Ֆիզկուլտուրայի ժամին ուշագնաց է եղել: Շտապօգնության հետ միասին ամեն ձև փորձեցինք երեխային փրկել: Շտապ տեղափոխեցինք հիվանդանոց, բայց արդեն ուշ էր, սրտի կանգ էր գրանցվել»: Այս մասին ArmLur.am-ի  հետ զրույցում նշեց Գյումրու Կույումջյանի անվան թիվ 21 դպրոցի փոխտնօրեն Կարինե Դամիրյանը:

«Շատ լավ, թանկ պահած երեխա էր: Ընտանիքի մեջ հատուկ պահած էր: Հաճախում էր ֆուտբոլի, ընբշամարտի: Շատ ցավալի է, քանի որ դեպքը տեղի  է ունեցել վայրկյանների ընթացքում»,-նշեց դպրոցի փոխտնօրենը:

Մեր զրուցակցի խոսքով՝ երեխայի անկետայում գրանցված է եղել, որ ոչ մի առողջական խնդիր չունի: Այդ մասին ասել է նաև դպրոցի բուժքույրը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս