Հալեպում նոր հրթիռակոծությունից երկու հայ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-­ին կեսօրից հետո շարունակել են իրենց բարբարոսական գործողությունները` հրթիռակոծելով Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից, Նոր Գյուղի հրթիռակոծման հետևանքով զոհվել են երկու հայեր` Գասպար Շաթոյանը (1986 թվականի ծնունդ) և Մովսես Մովսեսյանը (1987 թվականի ծնունդ): Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը, ում վիճակը կայուն է:




Լրահոս