ԲՀԿ երեք անդամները պահել են պայմանավորվածությունները. Վանաձորի քվեարկության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս հոկտեմբերի 8-ին Վանաձորում վեց տոկոսի շեմը հաղթահարած երեք ուժեր`  «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդ»-ն ու ԲՀԿ-ն հուշագիր էին ստորագրել, որով պարտավորվում էին սատարել Քրիստ Մարուքյանին` այսօր կայանալիք քաղաքապետի ընտրություններում:

Սակայն, ինչպես պարզվեց այսօր, ոչ բոլորը պահեցին իրենց խոստումը: Մասնավորապես, ՀՀԿ-ն ուներ 15 մանդատ, սակայն  ստացավ 19 ձայն, իսկ Քրիստ Մարուքյանն ուներ 18 մանդատ, սակայն ստացավ 14 ձայն: Ստացվում է, որ չորս հոգի քվեարկել են Ասլանյանի օգտին, այլ ոչ թե Մարուքյանի, ինչպես պայմանավորված էր եղել հուշագրով:

Այս օրերին պարբերաբար գրում էինք ավագանու անդամների վրա իրականացվող ճնշումների մասին և տեղի ունեցածը հենց դրա ապացույցն է: Հավելենք, որ ավագանու ԲՀԿ անդամները նախապես համաձայնություն են ունեցել այնպես անել, որ ակնհայտ երևա իրենց քվեարկության արդյունքները: Այդպես էլ եղել է. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ևս վստահ են, որ ԲՀԿ-ն կատարել է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը:

Այս առնչությամբ մենք զրուցեցինք ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով ևս հաստատեց, որ իրենք կարող են մի քանի տարբերակներով ապացուցել, որ ԲՀԿ-ն քվեարկել է այնպես, ինչպես խոստացել է:




Լրահոս