Արտագաղթի հետևանքները` Սառնակունք գյուղում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն այսօր կանգնած է մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ, որոնցից առավել գլուխ է բարձրացրել արտագաղթը:

Այս խնդրից անմասն չի մնացել նաև Սյունիքի մարզի Սառնակունք գյուղը: Երբեմնի մեծ բնակչություն ունեցող գյուղն այսօր դատարկվում է:

Արտագաղթի պատճառները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Դա պայմանավորված է ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով, աշխատանքի բացակայությամբ: Այդ ամենը ստիպում է մարդկանց թողնել իրենց հայրենիքը, ընտանիքը, աշխատանք որոնելով օտար ափերում:

ArmLur լրատվականի թղթակիցը գտնվելով Սառնակունք համայնքում`անձամբ բախվեց արտագաղթի հետևանքները կրած գյուղացիների հետ:

Տիկին Անուշը ArmLur.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, այլ ելք չգտնելով՝ ընտանիքի հայրը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի: Բազմազավակ ընտանիքն անգամ նպաստ չի ստանում:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ն է արտագաղթի այսօրվա պատկերը մեր երկրում և հետազոտություններ իրականացվում են, թե՞ ոչ:

Բայց, այնուամենայնիվ, այս ամենը տեսնելով չենք կարող չնկատել՝ որքան էլ ցավալի է, սակայն մեր ժողովրդի համար արտագաղթը, իբրև հանապազօրյա հացի փնտրտուք, ազգային կենսակերպի է վերածվել:

Մանրամասները՝ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս