Ամենաառաջին ընդդիմությունը Սերժ Սարգսյանն է. Արմեն Մարտիրոսյանը` Վիկտոր Դալլաքյանի ընդդիմադիր դառնալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Աժ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական ներկայացրեց իր պաշտոններից և Հանրապետական կուսակցության անդամությունից և հայտարարեց ընդիմությանն անդամագրվելու իր մտադրության մասին:

ArmLur.am-ի հետ զրույցում ընդդիմադիր գործիչ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր տեսակետը հայտնեց դեպքի առնչությամբ` նշելով, եթե այսպես շարունակվի, ապա ստացվում է, որ ամենաառաջին ընդդիմությունը Սերժ Սարգսյանն է. «Դալլաքյանի քայլին նորմալ եմ վերաբերվում այնքանով, որ ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքացի` Սահմանադրությամբ նախատեսված, ունի իրավունք քաղաքականությամբ զբաղվելու»:

Ըստ Մարտիրոսյանի ամեն մեկը յուրովի է իր պայքարի ձևն ու բովանդակությունը ընտրում. «Մարդ կա խաչն է սիրում, մարդ կա՝ խաչհամբյուրը, ես ինչ ասեմ: Ես կողմնակից եմ այնուամենայնիվ հստակ գաղափարական գծերին ու պայքարին, միշտ դեմ եմ եղել անձնական վիրավորումներով ուղեկցվող գործընթացներին:

Գործն է, որ իրականում ցույց է տալիս, թե ով ինչ նպատակներ ունի: Գործով ենք շարժվում առաջ և որևէ մեկին վիրավորելուն ու դրանով առաջ գնալուն միշտ էլ դեմ եմ եղել»:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս