Նույն աղանդի հետևորդների ճաշկերույթն ավարտվել է ողբերգալի սպանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենքով չթույլատրված արարք կատարած Ալիկ Գուրջիևը բնակվել է Արարատի մարզի Սիս գյուղում իր քրոջ` Սուսաննա Գուրջիևի հետ: Վերջինս տառապել է հոգեկան հիվանդությամբ, հանդիսացել է «Հոգեգալստական» աղանդի հետևորդ, ունեցել է նորմալ փոխհարաբերություններ գործով տուժող Մասիս-Կայարանի բնակիչ Վաչագան Սարգսյանի հետ, որը նույնպես եղել է վերը նշված  աղանդի հետևորդ:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից 2015 թվականի նոյեմբերի 8-ին վերջիններս գտնվել են Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող Վաչագան Սարգսյանի տնակում, որտեղ տնակի դիմաց միասին ճաշել են:

Դրանից հետո Ալիկ Գուրջիևը փորձել է մտնել Վաչագան Սարգսյանի տնակ, սակայն վերջինս նրան արգելել է, քանի որ նրա ոտքերը դաշտամիջյան ճանապարհով քայլելու ժամանակ եղել են ցեխոտ վիճակում:

Նշված խոսակցությունից հետո Վաչագան Սարգսյանը քաղցրավենիք է առաջարկել Ալիկ Գուրջիևին, իսկ վերջինս իր հոգեկան հիվանդության պայմաններում որոշել է սպանել Վ. Սարգսյանին:

Նա ցանկապատից վերցրել է մետաղյա խողովակ, այն թաքցրել իր հագուստի տակ:

Երբ միասին քայլել են` տնակին հարակից դաշտով, Վաչագան Սարգսյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող մետաղյա խողովակով 2 անգամ հարվածել է նրա գլխին ու սպանել:

Դրանից հետո Ալիկ Գուրջիևը ձեռքում գտնվող մետաղյա խողովակը նետել է դաշտին հարակից ջրատարի մեջ ու գնացել տուն:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը Գուրջիևին ճանաչել է անմեղսունակ և կայացրել է նրան հարկադիր բուժման ուղարկելու մասին որոշում:




Լրահոս