Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Բեսլան-Վլադիկավկազ ավտոմայրուղում Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել: Վթարի հետևանքով 5 մարդ է զոհվել, ևս 25-ը վիրավոր է:
«Ավտոբուսում 52 մարդ է գտնվել, 25 մարդ վիրավոր է, 5 մարդ տեղում մահացել է»,-հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ում:
Գերատեսչությունում հայտնել են նաև, որ վթարի հետևանքների լիկվիդացման համար 18 մարդ և տեխնիկայի 5 միավոր է ներգրավվել: Տուժածներին տեղափոխել են Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոց:
Բեսլանի մշակույթի տանը տուժածների համար ժամանակավոր կացարանի կետ է բացվել:
Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատակիցներ են աշխատում, դեպքի մանրամասները ճշտվում:
Հրապարակվել են նաև ավտոբուսի վթարից տուժածների անունները: