Բելառուսի նախագահը ժամանել է Հայաստան. նրան դիմավորողների թվում է եղել Գագիկ Ծառուկյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան է ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում Լուկաշենկոյին դիմավորել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստան է ժամանել` մասնակցելու hոկտեմբերի 14­ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015 2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նկատի առնելով, որ 2016­2017թթ. ՀԱՊԿ­ում նախագահությունը կստանձնի Բելառուսի Հանրապետությունը, Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել նրա նախագահության շրջանում՝ նստաշրջանների միջև ընկած հաջորդ ժամանակահատվածում:

Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:




Լրահոս