Թույլ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ շատ ուշադիր է վերաբերում իր զգեստապահարանին: Կանայք երազում են, որ սիրելի իրերը մնան հիանալ վիճակում որքան հնարավոր է երկար: Սակայն հագուստը և կոշիկը հաճախ կեղտոտվում են, նույնիսկ պատռվում: Կներկայացնենք մի քանի միջոցներ, որոնք կօգնեն ավելի երկար պահել
Որպեսզի հեռացնենք դեզոդորանտի հետքերը, այդ հատվածը պետք է մաքրեք բամբակյա գուլպաներով:
Քրտինքից մնացած դեղին հետքերը մաքրելուն կօգնի ամանի հեղուկը:
Եթե դուք զգում եք, որ ձեր հագուստի վրայի կոճակը ուր որ է կպոկվի, ապա ամրացրեք այն անգույն լաքով:
Եթե դուք պատահմամբ հագուստի վրա կարմիր գինի եք թափել, պետք չէ վհատվել: Մի փոքր աղ վերցրեք և խառնեք այն մի փոքր ջրով: Ստացված խառնուրդը լցրեք այդ հատվածի վրա և տրորեք: Դրանից հետո հագուստը լվացեք նաշադիրի սպիրտով (մեկ թեյի գդալ մեկ լիտր ջրի համար):
Որպեսզի կրծկալի վրայի սուր հատվածը չխանգարի, այն ծածկեք պլաստիրի օգնությամբ:
Լաքապատ կոշիկի վրայի խազերը կարելի է մաքրել վազելինի օգնությամբ:
Հագուստի համար նախատեսված պեմզան կօգնի ազատվել հագուստի վրայի գնդիկներից:
Զամշե կոշիկը կարելի է մաքրել խարտոցի օգնությամբ:
Որպեսզի ազատվեք կոշիկի տհաճ հոտից, պետք է օգտվել թեյի չոր փաթեթներից: Ուղղակի անհրաժեշտ է այն որոշ ժամանակ դնել կոշիկի մեջ:
Շրթներկի հետքը կօգնի անցկացնել դեզոդորանտը: Ուղղակի անհրաժեշտ է այն փչել այդ հատվածի վրա, այնուհետև հագուստը լվանալ: