Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն իրականացրեց «Աշակերտների գործարար ընկերությունների տոնավաճառ միջոցառումը»: Ինչպես նշեց միջոցառման կազմակերպիչ Անահիտ Մանուկյանը, միջոցառման նպատակը աշակերտների բիզնես մտածողությունը զարգացնելն է:
Աշակերտների ոգևորությունը բավականին մեծ էր, նրանցից շատերը նշում էին, որ արդեն հասցրել են անգամ վաճառք իրականացնել:
Միջացառմանը ներկա էին ինչպես մայրաքաղաքի դպրոցների սաներ, այնպես էլ մարզերից եկած աշակերտներ: Աշնակ գյուղի դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյան նշեց, որ ոչ պետքական իրերն աշակերտների շնորհիվ ստանում են նոր բովանդակություն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան