Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը քննարկում են անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նախապատրաստումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Շուտով Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստ կկայանա, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Դուք զբաղվում եք դրանով: Ինչպե՞ս են ընթանում գործերը»,-հետաքրքրվել է ՌԴ վարչապետը:

Իր հերթին, Սարգսյանն ընդգծել է, որ օրակարգում ակտուալ է մնում ինտեգրման խթանումը: «Մենք փորձում ենք հավելյալ խթանիչներ գտնել, որոնք կարող են բացահայտել մթերքների ներքին շուկայի խթանման ողջ պոտենցիալը»,-ասել է նա՝ հավելելով, որ նախապատրաստվել են համապատասխան առաջարկները:

Մեդվեդևը նկատել է, որ միջկառավարական խորհրդի նիստը մշտապես «ակտիվ» է անցնում, որի ընթացքում ստիպված են լինում քննարկել ակտուալ հարցերն ու «փոխզիջումներ» գտնել:

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական նիստը կկայանա հոկտեմբերի 27-ին Մինսկում: Նիստին կմասնակցեն Հայաստանը, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները:




Լրահոս