Հայաստանի և Արցախի արտգործնախարարները հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին:

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։




Լրահոս