Հարց քաղաքացիներից` եթե 2005 և 2006թթ բնակարանի և աղբահանման վճարումները կատարված չեն, համատիրությունը կարո՞ղ է քաղաքացուց պահանջել այդ գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ապրում եմ բազմաբնակարան շենքում եւ վերջերս համատիրությունից ինձ տեղեկացնում են, որ 2005 եւ 2006թթ. բնակարանի եւ աղբահանման վճարումները կատարված չեն: Նշեմ, որ նախորդ եւ հաջորդ տարիների վճարումները միշտ արվել են մեծ պատասխանատվությամբ: Խնդրում եմ ասեք՝ համատիրությունը այժմ ի՞նչ հիմնավորումներով է ինձանից պահանջում 2005 եւ 2006թթ. չմուծված վճարները:

Ալվարդ Խաչատրյան (ք. Երեւան, կենսաթոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջի համաձայն՝ յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին եւ մյուս վճարներին, ինչպես նաեւ գույքի պահպանման եւ շահագործման այլ ծախսերին, իսկ անհամաձայնության դեպքում հարցը կարող է վիճարկվել դատական կարգով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ համատիրության անդամությունից դուրս եկած, ինչպես նաեւ շինության նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու պատճառով համատիրության անդամությունը դադարած անձը համատիրության պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն՝ իր կողմից համատիրության կանոնադրությամբ նախատեսված վճարի չմուծված չափի սահմաններում:




Լրահոս