Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում 22-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել , ով կողոպտել է բորտուղեկցորդուհուն և նրա ընկերուհուն: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Հանցագործությունն իրականացվել է հոկտեմբերի սկզբին: «Պալյոտ» ավիաընկերության բորտուղեկցորդուհին ընկերուհու հետ դուրս է եկել Մոսկվայի կենտրոնում գտնվող գիշերային ակումբներից մեկից և նստել ծագումով Կովկասից երկու տղամարդկանց մեքենա: Ուղևորության վերջում, երբ նրանք սկսել են վճարել, տղամարդկանցից մեկը հանել է դանակն ու նրանցից վերցրել դրամապանակը, ոսյա շղթան ու iPhone-ը: Դրամապանակում մի քանի բանկային քարտ և տարբեր արժույթով գումար է եղել: Ընդհանուր առմամբ վնասը կազմել է 383 հազար ռուբլի:
Հանցագործներից մեկին ձերբակալել են օդանավակայանում հոկտեմբերի 27-ին:
«Ձերբակալությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին ժամը 08:30-ին: Հանցագործը 22-ամյա հայազգի երիտասարդ է»,-պատմել է հեռուստաալիքի զրուցակիցը:
Կողուպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: