Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ նոյեմբերի 1-ին երեկոյան, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով, վերջինիս բնակավայրում, կայացել է հանդիպում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսօրվա ընթացքին եւ հայ-ճապոնական հարաբերություններին առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիչիրո Սասամեն, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը։




Լրահոս