Ով է պատասխանատու ամեն տարի ահագնացող արտագաղթի համար. թվերն իրոք մտահոգիչ են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեցտարի նվազում է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը: 2016 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 993.9 հազ. մարդ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3004, 0 հազ, ապա 2016 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 2993,9, որից 1904,6-ը` քաղաքի, իսկ 1089,9-ը գյուղական բնակչության թվաքանակն է: Ստացվում է, որ 2015 թվականի համեմատությամբ այն նվազել է 10.1 հազարով: Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում մշտական բնակչության թվաքանակը, 2015 թվականի հետ համեմատած, նվազել է:

Ո՞վ է պատասխանատուն ոչ ցանկալի այս թվերի համար: Իհարկե, իշխող կուսակցությունը, քաղաքապետերն ու մարզպետները, ողջ կառավարող «էլիտան»: Ինչի՞ հետեւանք կարող է լինել բնակչության թվաքանակի նվազումը, եթե ոչ սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման, որը ենթադրում է ծնելիության նվազում նաեւ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս