Գազի սակագնի մեղմացումը գյուղատնտեսների վրա նույնպես ազդեցություն կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է ընդգրկված նաև գյուղատնտեսության ոլորտի ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող բնական գազի սակագնի մեղմանն ուղղված միջոցառումների մասին հարցը:

Հիմք ընդունելով իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների զարգացումը` ՀՀ կառավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկելու է ՀԾԿՀ-ին` բնական գազի սակագին սահմանելիս տարբերակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների սպառողական խումբը` վերջիններիս կողմից սպառվող բնական գազի համար սահմանելով խթանիչ սակագին:




Լրահոս