Գազպրոմը մեզ պետք է ներկայացներ, թե այդ ի՞նչ լրացուցիչ ծախս է ինքը նվազեցրել, որի արդյունքում կարողնում է գազի գինը իջեցնել. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ գազի սակագնի նվազման շուրջ թյուր ըմբռնում կա:

Մասնավորապես նշելով, որ սպառողների համար սակագինը 146.7 դրամից դարձել է 139 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար դարձել է 100 դրամ:

Այս առթիվ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց,  որ այս ամեն ինչը կապված է քաղաքական հանգամանքների հետ: Իհարկե, այստեղ տնտեսական ինչ-որ պատճառաբանություններ կան: Նա գազի սպառման ծավալների մեծացում չի տեսնում:

«Եթե նայենք ընդհանրապես գազի սպառման կառուցվածքը, այնտեղ ամենամեծ գազ սպառողները ազգաբնակչությունն է: Իսկ ազգաբնակչության մեջ էլ ավելի մեծ քանակ են կազմում ոչ թե ամսական մինչև հիսուն միջին սպառողները, այլ դրանից ավելիները, որոնց համար ընդամենը գազի սակագինը իջեցվել է 5 %-ով»,-ասաց նա:

Ըստ տնտեսագետի՝ այս հանգամանքից ելնելով կարելի է ասել, որ դրական է այնքանով, որ սակագին է իջնում, բայց ընդհանուր,  եթե գնահատենք սրա մեջ ավելի շատ քաղաքական ենթատեքստ կա, քան տնտեսական:

«Գազի գնի իջեցումը պետք է լիներ դեռևս երկու տարի առաջ և դա պետք է լիներ ոչ թե 7 կամ 10 %-ի չափով, այլ  պետք է լիներ 30-40 %-ի չափով: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել գազի անկում 2.5 անգամ, դա էականորեն պետք է ներգրավվեր: Եվ 2013թ. համաձայնագրի շրջանակներում Հայաստանի գնի ձևավորման հիմք պետք է հանդիսանար Օրենբուրգ քաղաքի գինը, իսկ գինը շատ անգամ ավելի էժան էր ռուսական ռուբլու արժեզրկումից հետո: Եվ սա էլ է ապացույց, որ իրականում Հայաստանի գնի ձևավորման մեթոդիկայում, ծախսային սկզբունքից ելնելով, Գազպրոմը մեզ պետք է ներկայացներ, թե այդ ի՞նչ լրացուցիչ ծախս է ինքը նվազեցրել, որի արդյունքում ինքը կարողնում է գազի գինը իջեցնել»,- ասաց նա:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ այն մեթոդիկան, որի հիման վրա սահմանվել էր գազի սակագինը, որևէ կոմպոնտենտի փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն ՝ սահմանային գազի գինը չի փոխվել, ծախսերը մինչև քաղաքացուն հասցնելը չի փոխվել, արժութի էական փոփոխություն տեղի չի ունեցել, նոր ներդրումներ չեն եղել:

Այս ամեն, ըստ տնտեսգետի, նախընտրական քայլ էր:

«Գազի գինը չի էժանացել, ուղղակի Հայաստանի իշխանությունները պետք է փոխհատուցեն սա, չեն փոխհատուցում, պարտք է ձևավորվում»,-եզրափակեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս