Էլեկտրոնային գնումների համակարգում կնվազեն թղթատարությունը և կոռուպցիոն ռիսկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրոնային գնումների համակարգն օգտագործող պատվիրատուների շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ըստ այդմ՝ 2017թ. ապրիլի 1-ից էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով կիրականացվեն նաև պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից իրականացվող գնումները, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերը: Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն պետության կամ համայնքի հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններն իրենց կարիքների համար գնումներն իրականացնում են փաստաթղթային եղանակով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ՀՀ 2016թ. պետբյուջեով կրթության ոլորտի գծով նախատեսված ծախսերի ծավալների ճշգրտում, ինչի արդյունքում շուրջ 1.16 մլրդ դրամ կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ




Լրահոս